Արա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

հոդվածներ 379

«ԳԱ» մեկնաբան։

P.S մշտական խորագրի վարող։

«ԱիՖ-Երևան» նախագծի խմբագիր։

Մասնագիտական հետաքրքրության ոլորտները-տնտեսություն, ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն։

Բոլոր հոդվածները

  • 2025-04-18 08:23
    анализ

    ԿՈՐՑՆՈ՞ՒՄ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ

    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն այս տարի 20 միլիոն եվրո կստանա Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներից: «Անցած տարի եղել է 10 միլիոն, այս տարի այդ գումարը մի փոքր ավելի է։ Ասելով մի քիչ ավելի՝ կրկնակի»,- նշել է Միրզոյանը, հաղորդում է Sputnik Արմենիան։ Մինչդեռ, ըստ մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվության, օգնության հատկացումն արգելափակում է Հունգարիան՝ պնդելով, որ Ադրբեջանը ներառվի ծրագրում: Պատասխանելով հնարավոր արգելափակման մասին հարցին՝ Միրզոյանը նշեց, որ քննարկումները շարունակվում են, հույս հայտնելով, որ առաջիկայում հարցը կլուծվի։ «Հույս ունենք, որ ապագայում դրական լուծում կլինի»,- ասաց նախարարը:

  • 2025-04-11 08:11
    анализ

    «ՈՉ ԴՐԱԽՏ» ՄՏՆԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր

    Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը կարող է տևել 4-5 տարի: Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, հաղորդում է Sputnik Արմենիան։ Նա հիշեցրել է, որ 2024 թվականի դեկտեմբերին Երևանում պաշտոնապես մեկնարկել են վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները։ Ակնկալվում է, որ հունիսին ԵՄ-ն Հայաստանին կներկայացնի գործողությունների ծրագիրը։ Դրանից հետո երկիրը պետք է կատարի մի շարք պարտավորություններ և ամենամյա հաշվետվություններ ներկայացնի ձեռք բերված առաջընթացի մասին: «Իմ նշած ժամկետները հարաբերական են նաև այս առումով, քանի որ մեր առջև տարբեր խնդիրներ են, միայն կենսաչափական համակարգի ներդրումը չէ։ Օրինակ, կարող են պահանջել նվազեցնել ԵՄ երկրներում ապաստան հայցող քաղաքացիների թիվը, որոնք 2023 թվականին ավելի քան 5 հազար էին, իսկ 2024 թվականին՝ ավելի քան 6 հազար։ Մենք պետք է փոխենք մարդկանց մտածելակերպն ու միգրացիոն վարքը»,- պարզաբանեց Դավթյանը։

  • 2025-02-14 08:15
    текущие события

    ԻՆՏՈՒԻՏԻՎ ՄՈՏԵՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՆԿԱՏՄԱՄԲ

    Հայաստանը չի կարող հրաժարվել ԵԱՏՄ շուկայից հօգուտ եվրոպականի, որքան էլ գրավիչ լինի ԵՄ-ին Հայաստանի անդամակցման գաղափարը։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ, հաղորդում է Sputnik Արմենիան։

  • 2025-01-21 09:02
    анализ

    ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԻ «ՓՈԽԱՐԿՈՒՄ»

    Մինչ չինովնիկներն ու փորձագետները փորձում են Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների շրջանում լուսավորչական աշխատանք տանել եկամուտների ներդրված տոտալ հայտարարագրման մեխանիզմների վերաբերյալ, պարզվում է, որ նախորդ տարվա փորձը պետք է ակնարկեր կառավարությանը. հասարակությունը բացարձակ անպատրաստ է նորամուծությանը: Ասենք, դրան ակնհայտորեն պատրաստ չեն նաև պետական կառույցները։ Կարելի է փաստել, որ այդ նույն փորձն արձանագրել է զանգվածային հայտարարագրման ներդրման գաղափարի ձախողում, բայց կառավարությունը շարունակում է իրենը պնդել, ինչը, անկասկած, կվերածվի ևս մեկ ձախողման: Այլ բան է, որ նույնիսկ ձախողումից կառավարությունը կարող է օգուտ քաղել։ Իհարկե, մտնելով համաքաղաքացիների գրպանը։

  • 2025-01-17 16:34
    анализ

    ԱՌԱՆՑ ՀԵՌԱՆԱԼՈՒ ԱՆՀՆԱՐ Է ՉՎԵՐԱԴԱՌՆԱԼ

    Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, կառավարության օրակարգում միությունից դուրս գալու հարց չկա։ Այս մասին հայտարարել Է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ամփոփելով 2024 թվականը, հաղորդում է Sputnik Արմենիան։ «ԵՄ-ին անդամակցության գործընթացը զուգահեռ օրակարգ է, ու մեր խնդիրը ոչ թե այդ օրակարգերը քննարկելն է, այլ մեր տնտեսության դիմակայությունն ու մրցունակությունը բարձրացնելն է: Էական չէ՝ ՀՀ-ն կլինի ԵՄ-ում, թե ԵԱՏՄ-ում, որտեղ էլ լինի»,- ընդգծել է նախարարը։ Պապոյանը հավելել է, որ առանցքային նպատակը բարդ ապրանքների արտադրության զարգացումն է և որակյալ ու մրցունակ ծառայությունների մատուցումը:

  • 2025-01-10 09:45
    анализ

    ՍԱ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

    Այն, որ Հայաստանի հասցեին Ադրբեջանի նախագահի վերջին ագրեսիվ հայտարարությունները համարժեք արձագանքի չարժանացան հայկական իշխանությունների կողմից, ամենևին էլ զարմանալի չէ։ Այո, Փաշինյանը հարցազրույց տվեց, դա մատուցվեց իբրև պատասխան Ալիևին, բայց, ինչպես միշտ, Ադրբեջանի նախագահի բացահայտ սպառնալիքները հարուցեցին նույնիսկ ոչ թե առարկություններ, այլ պարզապես ամեն գնով խաղաղ ապրելու ցանկության արձանագրում։ Ուղիղն ասենք, ոչ մի նոր բան: Տվյալ դեպքում, թերևս, առանձնահատուկ ուշադրության է արժանի ոչ թե Փաշինյանի կանխատեսելի արձագանքը, այլ Ալիևի խոսքերին որևէ արձագանքի բավական տարօրինակ բացակայությունը Հայաստանի սահմաններից դուրս: Եվ առաջին հերթին՝ նրա (Հայաստանի) դաշնակիցների կողմից։

  • 2024-12-17 15:55
    анализ

    ՈՉ ԹԵ ՍՊԱՌՆԱԼԻՔ, ԱՅԼ ՓԱՍՏ

    Թուրքիայի հետ առևտրային կապերի վերականգնման դեպքում Հայաստանի տնտեսությունը կհայտնվի թուրքական էքսպանսիայի վտանգի տակ, համարում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն:

  • 2024-11-27 08:47
    анализ

    ՑԻՆԻԶՄԻ ԳԱԳԱԹՆԱԿԵՏԻՆ

    Հայաստանի կառավարությունը հաստատեց Ղարաբաղից տեղահանված անձանց հատկացվող դրամական օգնության կրճատումը, ինչն ավելի վաղ ծանուցվել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, հաղորդում է Sputnik Արմենիան։ Առայժմ արցախցի շուրջ 100 հազար հարկադիր տեղահանվածներ ամսական ստանում են 40+10 հազար դրամ. 40 հազարը՝ որպես բնակարանների վարձակալության նպաստ, և 10 հազարը՝ կոմունալ ծառայությունների վարձավճար (ընդամենը 50 հազար դրամ կամ մոտ 130 դոլար)։ ՀՀ-ում անշարժ գույք ունեցող մոտ 4 900 մարդ ստանում է ընդամենը 10 հազար դրամ։

  • 2024-11-13 09:03
    анализ

    ԻՆՉՈ՞Ւ ՀԵՐԹԵՐ ՉԵՆ ԵՐԵՎՈՒՄ

    Հայաստանի իշխանությունների առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» տարածաշրջանային կոմունիկացիաների նախագիծը փող աշխատելու միջոց է ինչպես Հայաստանի, այնպես էլ հարևան երկրների համար, հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հաղորդում է Նովոստի-Արմենիան: «Նոր տրանսպորտային ուղի է, երբ չինական ապրանքը այնուամենայնիվ պետք է հայտնվի ֆրանսիական սուպերմարկետում ու ֆրանսիական ապրանքը հայտնվի չինական սուպերմարկետում։ Մենք գործող բարդ ճանապարհներին առաջարկում ենք  այլընտրանքային հեշտ ճանապարհ»,- ասաց Պապոյանը երեքշաբթի խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքերով, «խաղաղության խաչմերուկը» վերաբերում է ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին։ «Շատ երկրներ ողջունել են այս քայլը, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ շարունակում են քննարկումները։ Մենք ասում ենք՝ մեր հարևանների հետ խնդիրներ չունենք, որևէ մեկի նկատմամբ չունենք տարածքային պահանջ ու պատրաստ ենք մեր հարաբերություններում նոր էջ սկսել, որի շրջանակում է բաց սահմանը, առևտուրը»,- ընդգծեց նախարարը։

  • 2024-10-29 10:25
    анализ

    ԿԻՍԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԼԻԱԿԱՏԱՐ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ

    ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, թե Հայաստանի քաղաքացիների սննդակարգում ցորենը կարելի է փոխարինել բրնձով, արդեն երկու շաբաթ շարունակ հանրության ուշադրության կենտրոնում է: Եվ դա հասկանալի է։ Գրիգորյանը ոտնձգություն կատարեց, ըստ էության, սրբության դեմ, հնարավոր համարեց հրաժարումը հացից՝ հայկական ամեն սեղանի գլխավոր հերոսից։ Իսկ եթե այստեղ հիշատակենք նաև կոնկրետ լավաշի դերը, ապա գրիգորյանական առաջարկն առհասարակ մարտահրավեր է հայ մշակութային ժառանգությանը (10 տարի առաջ հայկական լավաշը ներառվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում)։ Մի խոսքով, հայերին ցորենից բրնձի «կապելու» գաղափարը միանգամայն արժանիորեն հասարակական վրդովմունքի ալիք բարձրացրեց։ Բայց, թերևս, առանձնահատուկ ուշադրության է արժանի ոչ թե բուն գաղափարը, այլ դրա տրամաբանությունը։